Ara papain biography of michael

Արա Պապյան

Արա Արտուշի Պապյան (հունիսի 6, 1961, Երևան, Հայկական ԽՍՀ), հայ պատմաբան և դիվանագետ։ 2000-2006 թվականներին եղել է Կանադայում Հայաստանի դեսպան։ «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախկին ղեկավար[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1961 թվականի հունիսի 6-ին Երևանում, Հայկական ԽՍՀ։ Ծառայել է խորհրդային բանակի կազմում Աֆղանստանում որպես ռազմական թարգմանիչ[1]։

1984 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը և նույն թվականին ստացել է բակալավրի աստիճան։ 1989 թվականին ստացել է պատմության մագիստրոսի աստիճան։ 1994 թվականին ավարտել է Ռուսաստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան, իսկ 1999 թվականին Հռոմում գտնվող ՆԱՏՕ-ի պաշտպանության քոլեջը[1]։

Լեկցիաներով հանդես է եկել ԿիպրոսիՆիկոսիա քաղաքի Մելքոնյան կրթահամալիրում[1]։

Դիվանագիտական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկար տարիներ աշխատել է ՀՀ ԱԳՆ-ում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, այդ թվում եղել է ԱԳՆ բազմաթիվ վարչությունների քարտուղար և պետ։ Աշխատել է որպես քարտուղար Թեհրանում և Բուխարեստում։ Հետագայում նշանակվել է որպես Հասարակության հետ կապերի վարչության պետ։ 2000-2006 թվականներին եղել է Կանադայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան[1]։

Հետագա կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիվանագիտական կարիերան թողնելուց հետո Պապյանը սկսում է ուսումնասիրել հայկական հարցի իրավաբանական կողմերը՝ Արցախյան պատերազմ, Վիլսոնյան Հայաստան և այլն։ Այդ հարցերով բազմաթիվ ելույթներ է ունեցել հայկական համայնքներում աշխարհով մեկ, այդ թվում՝ Լոս Անջելեսում[2][3]։

Զբաղվում է ազգային փոքրամասնությունների իրավունքների հարցերով և իր հարցազրույցներում բազմաթիվ անգամ հայտարարել է, որ Հայաստանը պետք է աջակցի Ադրբեջանում ազգային պետականությունից զրկված ժողովուրդներին (թալիշներին, լեզգիներին և այլն) սեփական պետության ստեղծման հարցում[4]։

Հիմնել և ղեկավարում է «Մոդուս Վիվենդի» կենտրոնը[5]։

Անձնական

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պապյանը տիրապետում է մի շարք լեզուների՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, պարսկերեն և հունարեն։ Ամուսնացած է, ունի երկու զավակ՝ Նարեկ և Տարոն[1]։

Տես նաև

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրապարակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ara Papian, Legal Bases for the Armenian Claims (Collection help Articles), 2008, Toronto.
  • Arbitral Award of rectitude President of the United States set in motion America Woodrow Wilson: Full Report clamour the Committee upon the Arbitration extent the Boundary between Turkey and Hayastan, Washington, November 22, 1920, (Prepared catch on an Introduction and Indexes by Constellation Papian), 2011, Yerevan.
  • Ara Papian, HAYRENATIRUTYUN (Reclaiming the Homeland)։ Legal Bases for distinction Armenian claims and Related Issues (Collection of Articles), 2012, Yerevan.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,01,11,21,31,41,5Papian, Ara (2009). Legal Bases for Armenian Claims(PDF). Yerevan: Modus Vivendi. էջ 184. Արխիվացված է օրիգինալից(PDF) 2011 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 19-ին.
  2. «ARA PAPIAN TO SPEAK Equal height 'ANC GRASSROOTS' PANEL ON TRANSNATIONAL JUSTICE». Armenian National Committee. 2011 թ․ նոյեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 7-ին.
  3. «Woodrow Wilson's Arbitral Award nobility Best Solution, Says Ara Papian». Asbarez. 2011 թ․ մայիսի 2. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 14-ին.
  4. «Հայաստանը պետք է Ադրբեջանին, որպես քաղաքական միավոր, տրոհի՝ համագործակցելով պետականազուրկ ազգերի հետ. Արա Պապյան». Tert.am. 2013 թ․ հունիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 15-ին.
  5. «Staff keep in good condition Modus Vivendi Center». Modus Vivendi Sentiment. Վերցված է 2014 թ․ փետրվարի 12-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]